Լրահոս
Քաղաքական
23:58
11.06.26
235

Ոչ միայն Հայրենիքի, այլ նաև քվեի գող են․ Իշխան Սաղաթելյան

Img default alt hy

Ոչ միայն Հայրենիքի, այլ նաև քվեի գող են։ Այս մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Քիչ առաջ ԿԸՀ-ն (Կենտրոնական ընտրական հանձնաժողովը) կատարեց նոր մասշտաբի խուժանություն։ Իրականում ի՞նչ տեղի ունեցավ․ որքան փորձեցին գողանալ քվեներս, սխալ գրանցել, որպեսզի երրորդ ընդդիմադիր ուժը խորհրդարան չանցնի, վերջնահաշվարկի արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի ձայները բավարար էին, որպեսզի անցնեին խորհրդարան։ Տեսնելով, որ այս ճանապարհով այլևս հնարավորություն չկա կանխարգելելու, ԿԸՀ-ն երկու տեղամասերում, որտեղ «Բարգավաճ Հայաստան»-ը ուներ 200-ից ավելի քվեներ, այդ տեղամասերի արդյունքները ճանաչեց անվավեր։

Պատկերացրեք, ժողովուրդ, եթե օրը ցերեկով բոլորի աչքի առջև այս մասշտաբի խուժանություն են անում, ընդհանրապես այս ընթացքում ի՞նչեր են սրանք արել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը և հանձնաժողովի կազմը պարզապես հանցագործներ են, ՔՊ-ի համար գործիք, այս խայտառակությունը՝ ապօրինությունը և կեղծիքը իրականացնելու համար»։

Ավելին՝ տեսանյութում։