Լրահոս
Հասարակական
20:00
11.06.26
58

Գառնիում «Ford Mustang»-ը բախվել է «Opel»-ին․ «Ford»-ը գլխիվայր շրջվել է

Img default alt hy

Երեկ՝ հունիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Գառնիի հեթանոսական տաճարի հարևանությամբ «Ford Mustang» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Opel» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Ford Mustang»-ը գլխիվայր շրջվել է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Ford Mustang»-ը վարել է ՌԴ քաղաքացին, իսկ ավտոմեքենան վերցրել է վարձույթի սրահից։