Լրահոս
Քաղաքական
20:37
11.06.26
253

Ամեն ինչ ավարտված չէ․ Ագնեսա Խամոյան

Img default alt hy

Այս պահին քաղաքական ուժերը գտնվում են կոնսուլտացիաների փուլում, որովհետև շատ կարևոր է միասնական ճակատով շարժվել, առաջ գնալ և փորձել հասնել մեր նպատակներին։ Այո՛, մեզ չի հաջողվել ընտրությունների միջոցով հասնել իշխանափոխության, բայց ես ձեզ ուզում եմ վստահեցնել, որ ամեն ինչ ավարտված չի։ Այս մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամ Ագնեսա Խամոյանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ, հատկապես խոսքս ուզում եմ հղել շուրջ 150 հազար մեր այն ընտրողներին, ովքեր իրենց ձայնը տվել են «Հայաստան» դաշինքին։ Շնորհակալ ենք ձեզ։ Շնորհակալ ենք, որ, չնայած նրան, որ այս տարիների ընթացքում ահռելի քանակությամբ հակաքարոզչություն է իրականացվել մեր նկատմամբ և անձամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, և ոչ միայն իշխանական հայտնի ՊՈԱԿ-ի կողմից, այլ նաև իրենց ընդդիմադիր հռչակած այսպես կոչված ուժերի և անհատների կողմից։ Չնայած դրան՝ դուք չեք տրվել այդ զազրախոսությանը, չեք տրվել այդ խոսույթին, չեք մանիպուլացվել, շարունակել եք հավատալ մեզ, և մենք միասին շարունակում ենք մեր ճանապարհը։

Հիմա ի՞նչ է տեղի ունենում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, դուք գիտեք, որ շարունակում է հաշվարկը, վաղը ավարտվելու է։ Արդեն ամսի 14-ին հրապարակվելու են ընտրությունների արդյունքները։ Այս պահին քաղաքական ուժերը գտնվում են կոնսուլտացիաների փուլում, որովհետև շատ կարևոր է միասնական ճակատով շարժվել, առաջ գնալ և փորձել հասնել մեր նպատակներին։ Այո՛, մեզ չի հաջողվել ընտրությունների միջոցով հասնել իշխանափոխության, բայց ես ձեզ ուզում եմ վստահեցնել, որ ամեն ինչ ավարտված չի։ Ամենակարևոր արձանագրումը, որ հիմա ուզում եմ դուք ձեզ համար անեք, դա այն է, որ մենք չենք կոտրվել և մենք շարունակելու ենք մեր պայքարը։

Սոցիալական ցանցերում գիտեմ, որ հիմա ամենաքննարկվող թեման մանդատները վերցնել-չվերցնելու հարցն է։ Ես ուզում եմ, որ դուք մի բան իմանաք, որ ցանկացած որոշում, որը որ պետք է կայացվի, դա պետք է կայացվի ռացիոնալ, ոչ էմոցիոնալ և հաշվի առնվի դրա արդյունավետությունը»։

Ավելին՝ տեսանյութում։