Լրահոս
Միջազգային
23:45
11.06.26
196

ԱՄՆ-ն պայմանավորվել է Իրանի հետ պատերազմն ավարտելու շուրջ․ Թրամփ

Img default alt hy

ԱՄՆ-ն պայմանավորվել է Իրանի հետ պատերազմի ավարտի շուրջ, սակայն փաստաթղթերը դեռ պետք է ստորագրվեն, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածությունների ստորագրումը, հնարավոր է, տեղի ունենա Եվրոպայում։

«Հնարավոր է, որ ստորագրումը տեղի ունենա։ Հնարավոր է՝ Եվրոպայում», - ասել է նա Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ պայմանավորվածությունների ստորագրումը կարող է տեղի ունենալ արդեն այս հանգստյան օրերին։

«Եվ Հորմուզի նեղուցը պաշտոնապես կբացվի հենց որ մենք ստորագրենք [պայմանավորվածությունները]։ Իսկ դա կարող է լինել շուտով, շատ շուտով։ Հնարավոր է՝ այս հանգստյան օրերին, Եվրոպայում։ Ես այնտեղ չեմ լինի, բայց [ԱՄՆ փոխնախագահ] Ջեյ Դի [Վենսը] այնտեղ կլինի», - ասել է Թրամփը։