Լրահոս
Հասարակական
17:00
12.06.26
381

Սեյրան Օհանյանը գտնվում է բժշկական կենտրոնում

Img default alt hy

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այս պահին գտնվում է բժշկական կենտրոնում՝ բուժզննման։ Նա Արցախյան գոյամարտի զինհաշմանդամություն ունի և պարբերաբար բուժման կարիք է ունենում՝ ոսկորի փխրունության վտանգը նվազեցնելու նպատակով։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունից։

Ավելի վաղ Հակակոռուպցիոն դատարանի խոսնակ Արմինե Նավրուզյանը հայտնել էր. «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն չի ներկայացել այսօրվա դատական նիստին։ Այդ պատճառով դատավորը որոշում է կայացրել նրան բերման ենթարկելու մասին:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին ենթակաները 2021 -ին արդարացվեցին, երբ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց Քոչարյանին առաջադրված՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը:

Վճռաբեկը բեկանեց այս որոշումը, գործն ուղարկեց նոր քննության, որով Քոչարյանին ու նրա նախկին ենթականերին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները անցնելու հոդվածով, որի համար սահմանված վաղեմության ժամկետն անցել է: