Լրահոս
Հասարակական
17:06
12.06.26
67

Փողոցները հեղեղվելու են մարդկանցով. «ձայների գողությունից» հետո քայլեր է սկսում Գագիկ Ծառուկյանը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը «դասական այլանդակություն» է անվանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գիշերվա որոշումը: Ըստ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «գաղտագողի» նիստով որոշել է չեղարկել այն երկու տեղամասերի արդյունքները, որտեղ «Բարգավաճ Հայաստանը» շատ քվե է ստացել։ ԲՀԿ անդամները համոզված են՝ Կենտրոնական ընտարական հանձնաժողովի որոշման նպատակը բոլոր հնարավոր միջոցներով ԲՀԿ-ին ԱԺ մտնել թույլ չտալն է։