Լրահոս
Տարածաշրջան
19:02
12.06.26
165

Իրանի նախագահը շնորհավորել է Պուտինին Ռուսաստանի օրվա կապակցությամբ

Img default alt hy

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինին շնորհավորել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Այս մասին հայտնել է իրանական պետական IRNA գործակալությունը։

«Վստահ եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գործընկերությունը, որը դրսևորվել է վերջին մեկ տարվա ընթացքում տարբեր տարածաշրջանային և միջազգային ոլորտներում, համատեղ ջանքերի շնորհիվ կընդլայնվի բոլոր ոլորտներում և կզարգանա ու կխորանա երկու երկրների ժողովուրդների շահերից ելնելով», - նշվում է հեռագրում։

Տոնը սահմանվել է ՌԴ նախագահ Բորիս Ելցինի 1994 թվականի հունիսի 2-ի հրամանագրով։ Սկզբնապես այն կոչվում էր Ռուսաստանի Դաշնության պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման օր, սակայն 2002 թվականի փետրվարի 1-ին ստացել է նոր անվանում՝ Ռուսաստանի օր։ Այն հանդիսանում է միասնության և իր երկրի համար հպարտության խորհրդանիշ։