Լրահոս
Քաղաքական
11:39
12.06.26
165

Որ չեն ասում Նիկոլը ընտրություն չի կեղծի․ այս ամենն անողը ուղղակի ընդունակ չէ չկեղծելու․ Վարդանյան

Img default alt hy

Որ չեն ասում Նիկոլը ընտրություն չի կեղծի, դա իր համար կարմիր գիծ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Այսինքն մարդը կասի «Արցախը Հայաստան է և վերջ» հետո այն կճանաչի Ադրբեջանի կազմում, իր տված նախընտրական խոստումների հակառակը կանի, կհրամայի զոհվածների ծնողներին Եռաբլուրում քաշքշել, կորտեժով հղի կնոջ վրաերթի կենթարկի ու կանգ չի առնի ու այսպես շարունակ, բայց ընտրություն չի կեղծի:

Իսկ իրականությունը` այս ամենն անողը ուղղակի ընդունակ չէ չկեղծելու դա իր համար նույնքան օրգանիկ է, որքան ստելը»։