Լրահոս
Միջազգային
23:42
12.06.26
149

Իսրայելը փորձում է տապալել Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի ստորագրումը․ Արաղչի

Img default alt hy

Իսրայելը բոլոր ուժերով փորձում է տապալել Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրի ստորագրումը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

«Այս համաձայնագիրն ունի թշնամիներ, և նրանց գլխին կանգնած է սիոնիստական ռեժիմը (նկատի ունի Իսրայելը – խմբ.)։ Համաձայնագիրը տապալելու սիոնիստական ռեժիմի փորձերի մանրամասների մասին ես ավելի ուշ կպատմեմ։ Եթե հիմա սկսենք մանրամասների մեջ խորանալ, դա կհանգեցնի լարվածության և վտանգի տակ կդնի համաձայնագրի ստորագրումը»,- ասել է նա իրանական պետական հեռուստատեսության եթերում։

Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանը և Վաշինգտոնը երբեք այնքան մոտ չեն եղել հուշագրի ստորագրմանը, որը պետք է վերջ դնի հակամարտությանը։