Լրահոս
Քաղաքական
21:55
12.06.26
54

Պայքարի նոր ու հետաքրքիր հնարավորություն է բացվում. Քոչարյանի առաջին ասուլիսն՝ ընտրություններից հետո

Ընտրախախտումներ, ձերբակալություններ, արտաքին միջամտություն՝ հունիսի 7-ի ընտրությունների մասին, այս բոլոր ահազանգերը, ըստ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ապալեգիտիմացնում են ընտրությունները: Հետընտրական իր առաջին ասուլիսում «Հայաստան» դաշինքի առաջնորդը խոսել է ընտրությունների ընթացքի, արդյունքի և ընդդիմության անելիքների մասին: Քոչարյանը չի շտապել պատասխանել ամենաքննարկված հարցերից մեկին՝ վերցնելու է «Հայաստան» դաշինքը մանդատները, թե` ոչ: