Լրահոս
Հասարակական
21:45
12.06.26
262

Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 45-ամյա վարորդը «UAZ»-ով կողաշրջվել է

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 45-ամյա Արթուր Գ․-ն իր վարած «UAZ» մակնիշի ավտոբուսով Գեղաշեն բնակավայրի Սարամիջյան  կոչվող տարածքում կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները վարորդի դին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը զրկված է եղել վարորդական իրավունքից։