Լրահոս
21:03
16.08.19
63

Իջեւան. Անտառի ճանապարհը փակվել է, Ռուսաստանի ուղին՝ բացվել

Ի՞նչ արդյունք տվեցին Իջևանի դեպքերը, երբ փայտի գործով զբաղվողները փակեցին միջպետական ճանապարհը, բախվեցին իրավապահների հետ, 10-նյակ մարդիկ բերման ենթարկվեցին, իսկ նրանց մի մասը դեռ ազատ չի արձակվել: 
Արդյո՞ք հիմա Իջևանի անտառներից անօրինական փայտ չեն հանում: Համառ լուրեր կան, որ անտառից կտրվել է միայն հազիվ օրվա հաց վաստակող ու ձմռանը տունը գոլ գցող մարդկանց ոտքը, իսկ խոշոր փայտագործների բիզնեսը շարունակում է ծաղկել: