Լրահոս
Աշխարհ
21:30
17.08.19
70

Գրենլանդիան չի վաճառվում. նույնիսկ Ամերիկային

Գրենլանդիան չի վաճառվում: Ադ երկրի կառավարությունը պատասխանել է Միացյալ Նահանգների նախագահին, որը երկիրը գնելու ցանկություն էր հայտնել: Չնայած դրան՝ մասնագետներն արդեն սկսել են հաշվել կղզու մոտավոր արժեքը: Այն գնահատվում է 10 տրիլիոն դոլար, որը Միացյալ Նահանգների ՀՆԱ-ի մոտավորապես կեսն է: Գրենլանդիան վաճառելու միտքը քննադատել են նաև տեղի խորհրդարանի պատգամավորները, որոնք պայքարում էին Դանիայից Գրենլանդիայի անկախության օգտին: Նրանց խոսքով՝ «Գրենլանդիան ապրանք չէ, և Դանիան չի կարող վաճառել այն»: