Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:05
20.09.19
91

ՊՆ-ն չի բացառում գերիների փոխանակումը՝ Ադրբեջանի առաջարկով

Հայ գերիներին ադրբեջանցի դիվերսանտների հետ փոխանակելու Բաքվի առաջարկը շարունակում է լարված պահել արտաքին քաղաքական ու պաշտպանական գերատեսչությունների ուշադրությունը: Երկուշաբթի Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների սպասվող հանդիպմանն ընդառաջ մեր պաշտպանության նախարարն այսօր հայտարարել է, որ չի բացառում, թե հայկական կողմը համաձայնի Ադրբեջանում իբր ահաբեկչության փորձ անելու համար դատապարտված Կարեն Ղազարյանին եւ մեկ ամիս առաջ անհայտ պայմաններում սահմանը հատած Արայիկ Ղազարյանին փոխանակել՝ Արցախում՝՝ սպանության եւ լրտեսության համար դատապարտված ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի հետ:
Սա այն դեպքում, երբ փոխանակումը բացարձակ անհամարժեք են համարում փորձագետները, իսկ Արցախում լսել անգամ չեն ցանկանում Բաքվի հերթական շանտաժի մասին: