Լրահոս
Հասարակական
23:15
18.09.19
81

Օսիպյանը ևս ասաց՝ «պատիվ ունեմ». ոստիկանապետն ազատվեց պաշտոնից

Ոստիկանապետի պաշտոնից ազատված Վալերի Օսիպյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խոհրդական: Թեև դեռ երեկ լուրեր կային, որ Օսիպյանը մերժել է վարչապետի այդ առաջարկը: Վերջին երեք օրվա ընթացքում, ուժային երկրորդ կառույցի ղեկավարն է հրաժարական տալիս: Օսիպյանի հրաժեշտի տեքստը նույնքան սկանդալային չէ, որքան Վանեցյանինը, սակայն նա եւս, հղում է անում սպայի պատվին ու արժանապատվությանը: Խոստանում է հեռանալու պատճառների մասին խոսել հետագայում:
Մամուլ արտահոսած տեղեկությունների համաձայն, ոստիկանապետը որոշեց հեռանալ, որովհետեւ չցանկացավ Ամուլսարի հանք տանող ճանապարհը բացելու համար ուժ գործադրել: Իսկ դրա հավանականությունը բավականին մեծ է՝ հաշվի առնելով հանքը շահագործելու՝ վարչապետի որոշումը եւ դրա դեմ բնապահպանական ընդվզումը: