Լրահոս
Հասարակական
10:56
14.07.26
56

Ծառուկյանի ձիերի և փասիանների առգրավումը հետաձգվեց, փաստաբանները պատճառը չգիտեն

Img default alt hy

Գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից նրա ձիերի ու փասիանների առգրավումը հետաձգվեց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հովհաննես Վարդանյանը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։

Նշենք, որ Ծառուկյանի ընտանի կենդանիների առգրավման մասին հայտնի դարձավ հուլիսի 13-ին։

«Առգրավման որոշումը դեռ հուլիսի 10-ին է կայացվել, տեխնիկական խնդիրներ էին առաջացել տեղափոխման հետ կապված։ Այնուհետև այսօր պետք է առգրավեին, բայց մեզ համար անհասկանալի պայմաններում դեռևս դա չի արվում ու չգիտենք՝ ինչու։ Մենք այժմ բողոքարկում ենք դատավարական կարգով քննիչի կայացրած որոշումը, քանի որ դրանք համարվում են ընտանի կենդանիներ և որևէ քրեական վարույթի առարկա չեն կարող հանդիսանալ»,- նշեց Վարդանյանը։

Նա ընդգծեց, որ Ծառուկյանի առանձնատանը կա 11 ձի և 1 պոնի, որոնք իրենց ծանոթ միջավայրում են գտնվում, հատուկ խնամքի կարիք ունեն ու տեղափոխման դեպքում կարող են վնաս կրել։