Լրահոս
Միջազգային
10:07
13.07.26
207

Իրանի ԱԳՆ-ն զգուշացնում է. երրորդ երկրները կդառնան թիրախ, եթե մասնակցեն Թեհրանի դեմ ագրեսիային

Img default alt hy

Իրանի դեմ ագրեսիային երրորդ երկրների ցանկացած մասնակցություն նրանց կդարձնի պատասխան հարվածների օրինական թիրախներ, հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ-ի հայտարարությանը։

«Ագրեսոր կողմերի հետ ցանկացած մասնակցություն կամ համագործակցություն հետևանքներ կունենա, և այն աղբյուրներն ու վայրերը, որտեղից Իրանի դեմ հարվածներ են հասցվում, կդառնան Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի պաշտպանական հարվածների օրինական թիրախներ», - ասված է գործակալության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր Իրանի դեմ հերթական հարձակման ավարտի մասին, որը տևել էր գրեթե վեց ժամ։