Լրահոս
Հասարակական
18:35
12.07.26
66

Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ներ և «Tesla»-ն․ կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 12-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։55-ի սահմաններում Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում բախվել են Օլգա Մ․-ի վարած «Tesla», Լուսինե Ս․-ի վարած «Nissan Rogue» և Սևակ Մ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշների ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։