Լրահոս
Միջազգային
19:50
12.07.26
289

Իրանը նավին հարվածելուց առաջ համաձայնել էր ԱՄՆ-ի համար իդեալական գործարքի․ Թրամփ

Img default alt hy

Իրանի ներկայացուցիչները համաձայնել էին ԱՄՆ իշխանությունների համար իդեալական գործարքի, սակայն արդեն մեկ ժամ անց հարվածել էին Հորմուզի նեղուցում գտնվող նավին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Նրանք երեկ համաձայնեցին մեզ համար իդեալական գործարքի, - ասել է նա NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում։ - Նրանք զիջեցին ամեն ինչում։ Դրանից հետո նրանք դուրս եկան սենյակից և մեկ ժամվա ընթացքում դրոն արձակեցին նավի ուղղությամբ»։

Սպիտակ տան ղեկավարը հիշատակված համաձայնագրի մանրամասներ չի հայտնել, սակայն, նրա պնդմամբ, ԱՄՆ-ն «ռմբակոծել է նրանց [Իրանին]՝ դժոխք գնալու չափ»։ Թրամփը նաև հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը մնում է բաց նավագնացության համար։

Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի ԶՈՒ էլիտար ստորաբաժանումներ) նախազգուշական կրակոցներ էր արձակել այն նավի ուղղությամբ, որը փորձում էր հատել Հորմուզի նեղուցը չարտոնված երթուղով։ Միջադեպի կապակցությամբ Հորմուզի նեղուցը փակ է մինչև հետագա ծանուցումը, հայտարարել էին ԻՀՊԿ-ում։