Լրահոս
Միջազգային
20:42
12.07.26
179

Հորմուզի նեղուցը մնում է բաց․ CENTCOM

Img default alt hy

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի երթևեկության համար, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են ապահովել նավագնացության ազատությունը, պնդում է ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

«Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար։ ԱՄՆ ԶՈՒ-ն գտնվում է իր դիրքերում և պատրաստ է ապահովել նավագնացության ազատությունը», - ասված է հրամանատարության՝ X-ում տարածած հաղորդագրության մեջ։

Ինչպես նշել են հրամանատարությունում, «Իրանը չի վերահսկում նեղուցը», վերջին յոթ օրվա ընթացքում դրանով անցել է ավելի քան 140 նավ։

Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի ԶՈՒ էլիտար ստորաբաժանումներ) նախազգուշական կրակոցներ էր արձակել այն նավի ուղղությամբ, որը փորձում էր հատել Հորմուզի նեղուցը չարտոնված երթուղով։ Միջադեպի կապակցությամբ Հորմուզի նեղուցը փակ է մինչև հետագա ծանուցումը, հայտարարել էին ԻՀՊԿ-ում։