Լրահոս
Միջազգային
21:54
12.07.26
211

ԱՄՆ-ը հարվածել է Հորմուզի նեղուցի շրջանում գտնվող հրթիռային համալիրներին․ Axios

Img default alt hy

Հուլիսի 12-ին ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանի հրթիռային համակարգերին և ՀՕՊ համալիրներին, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի ԶՈՒ էլիտար ստորաբաժանումներ) կատերներին՝ Հորմուզի նեղուցի շրջանում։ Այս մասին X սոցցանցում հայտնել է Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչին։

Ըստ նրա հրապարակման՝ «ԱՄՆ ԶՈՒ-ն մեկ ժամ առաջ մի քանի հարված է հասցրել հրթիռային համակարգերին և ՀՕՊ համալիրներին, ինչպես նաև ԻՀՊԿ-ի կատերներին»՝ Հորմուզի նեղուցի շրջանում։