Լրահոս
Իրավական
22:00
09.07.26
47

Պետական գաղտնիք հրապարակելու համար են մեղադրում Արեգնազ Մանուկյանին. նոր թափով բռնաճնշումնե՞ր

Առավոտյան ձերբակալված «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, «Հայլուրին» հայտնել են քննչական կոմիտեից: Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու համար է մեղադրվում Մանուկյանը՝ ըստ քննչական կոմիտեի: «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի գործով է անցնում Արեգնազ Մանուկյանը: Նրա թիմակիցները, ընկերները համոզված են` Փաշինյանի իշխանությունը բռնաճնշումներով փորձում է լռեցնել Արեգնազ Մանուկյանին ու ակնարկում մյուսներին, որ նույն ճակատագիրն իրենց է սպասվում: