Լրահոս
Միջազգային
19:25
07.07.26
175

Պուտինն ու Զելենսկին ցանկանում են կարգավորել հակամարտությունը․ Թրամփ

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին բարձր է գնահատել հուլիսի 4-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցը և կարծիք հայտնել, որ թե՛ Մոսկվան, թե՛ Կիևը տրամադրված են Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը։

«Ես շատ լավ զրույց եմ ունեցել նախագահ Պուտինի հետ»,– ասել է Սպիտակ տան ղեկավարը Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ։ «Դրանից անմիջապես հետո ես խոսել եմ նաև Զելենսկու հետ»,– հիշեցրել է Թրամփը։ «Կարծում եմ՝ նրանք երկուսն էլ ցանկանում են գործարք կնքել»,– նշել է ԱՄՆ նախագահը։