Լրահոս
Իրավական
20:03
06.07.26
62

Մի մոլագարի հետ գործ ունենք. Ծառուկյանի տունը դեռ խուզարկում են, կապարակնքել են ՀՕԿ-ը

Գագիկ Ծառուկյանի տունը ծերանոց դարձնելու, Արարտցեմենտը պետականացնելու, Ծառուկյանին սնանկացնելու Փաշինյանի խոստումներից մեկ ամիս անց ԱԱԾ իրավապահները լայնածավալ խուզարկություններ են սկսել ԲՀԿ ղեկավարի տանն ու նրա ընտանիքին պատկանող ընկերություններում: Նրա տան խուզարկությանն անգամ անօդաչուներ են ներգրավել: Քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն չի տարածել, թե ինչ վարույթով են իրականացվում խուզարկությունները, լրատվամիջոցներին մի անորոշ նախադասություն է հայտնել կառույցը՝ «քննչական կոմիտեում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթներով ավելի քան 70 հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ»: