Լրահոս
Միջազգային
20:37
03.07.26
216

Զելենսկին վտանգի տակ է դրել Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին․ NZZ

Img default alt hy

Վլադիմիր Զելենսկին լուրջ վիրավորանք է հասցրել Լեհաստանին՝ իր այն հայտարարությամբ, թե ոչ ոք Ուկրաինային չի թելադրելու, թե «ինչ հերոսների նա պետք է հարգի»։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Neue Zürcher Zeitung (NZZ) թերթը։

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ չնայած այն հանգամանքին, որ Զելենսկին իր վերջին հայտարարության մեջ չի նշել հասցեատիրոջը, Լեհաստանի քաղաքական գործիչներն այդ խոսքերն իրենց հասցեին են ընդունել և զգացել են, որ իրենց սադրում են։

Կիևի և Վարշավայի միջև հակամարտությունը սրվել է մոտ մեկ ամիս առաջ։ Տարաձայնությունների պատճառը դարձել է Զելենսկու՝ մայիսին կայացրած որոշումը՝ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներից մեկին «ՈՒՊԱ-ի հերոսների» (Ուկրաինական ապստամբական բանակ, որը ՌԴ-ում ճանաչված է որպես ծայրահեղական և արգելված) անունը շնորհելու մասին։ Դրանից հետո Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին Զելենսկուն զրկել է երկրի բարձրագույն պետական պարգևից՝ Սպիտակ արծվի շքանշանից։

Թերթը նշում է, որ նման որոշմամբ Զելենսկին վտանգի տակ է դրել ոչ միայն Լեհաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցությունը, այլև Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու հնարավոր հեռանկարները։