Լրահոս
Քաղաքական
16:53
02.07.26
64

Ամո՛թ, Ուրսուլա. Երևանում բողոքի ակցիայով են դիմավորել Եվրահանձնաժողովի նախագահին

Որսուլա ֆոն դեր Լայենի այցի պահին ակցիա է կազմակերպվել կառավարության շենքի մոտ, սակայն ոստիկանները թույլ չեն տվել ցուցարարներին մոտենալ գործադիրի շենքին: 

Ակցիայի մասնակիցները «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ոչ բռնապետությանը» գրություններով պաստառներ են պարզել՝ փորձելով ցույց տալ Հայաստան ժամանած եվրապաշտոնյային, որ իրենք ամենևին էլ ժողովրդավարական չեն համարում գործող իշխանության քաղաքականությունը: