Լրահոս
Հասարակական
13:28
30.06.26
42

ՊՊԾ աշխատակիցները պարգևատրվել են Ալեն Սիմոնյանի կողմից. «Փաստինֆո»

Img default alt hy

ՀՀ ՊՊԾ աշխատակիցները պարգևատրվել են պետական պահպանության ծառայության կազմավորման տոնի առթիվ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրություններից։

«ՀՀ պետական պահպանության ծառայության կազմավորման տոնի առթիվ, ծառայողական պարտականությունները գերազանց և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար պետական պահպանության ծառայության աշխատողներին պարգևատրել Ազգային ժողովի նախագահի հուշանվերով»,-նշված է կարգադրության մեջ։

Հավելենք նաև, որ ՊՊԾ աշխատակիցները ստացել են նաև Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրեր։