Լրահոս
Հասարակական
16:48
28.06.26
204

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. հունիսի 1-ից աճը կազմել է 17 սմ․ Լևոն Ազիզյան

Img default alt hy

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ, հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Երեկվա համեմատ Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ով՝ կազմելով 1900.75 մ, նախորդ տարվա նույն օրվա համեմատ մակարդակը բարձր է 5սմ-ով:

Հունիսի 1-ից ի վեր լճի մակարդակի ընդհանուր բարձրացումը կազմել է արդեն 17 սմ։

Այս ցուցանիշով 2026 թվականն արդեն հավասարվել է 1993 թվականի նույն ժամանակահատվածի արդյունքին, և առկա են բոլոր բարենպաստ հիդրոօդերևութաբանական նախադրյալները, որպեսզի առաջիկա օրերին այն գերազանցի 1993 թվականի ցուցանիշը»,-գրել է նա։