Լրահոս
Աշխարհ
12:44
26.06.26
36

Իսրայելի կառավարությունում կներկայացվի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև

Img default alt hy

«Իսրայելի կառավարության առաջիկա նիստում ես կներկայացնեմ բանաձևի նախագիծ, որով առաջարկվում է, որ Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- այս մասին  X-ի իր միկրոբլոգում գրել է Իսրայելի արտաքին գործերի նախարարը։

«Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության ճանաչումը թե՛ բարոյական, թե՛ պատմական պարտականություն է։ Մենք նաև պետք է վճռականորեն դատապարտենք պատմական ճշմարտության ցանկացած ժխտում, նսեմացում կամ խեղաթյուրում։

Այնուհետև բանաձևը կներկայացվի Իսրայելի խորհրդարան՝ Քնեսեթ, քվեարկության»,- գրել է նա։