Լրահոս
Միջազգային
12:15
25.06.26
111

Սպիտակ տունը Կոնգրեսից 672 միլիոն դոլար է խնդրել՝ Իրանի միջուկային ծրագիրը կասեցնելու համար

Img default alt hy

Սպիտակ տունը Կոնգրեսից խնդրել է 672 միլիոն դոլար այնպիսի միջոցառումների համար, որոնք կոչված են Իրանին զրկել միջուկային զենք մշակելու կամ ձեռք բերելու հնարավորությունից։

«Վեց հարյուր յոթանասունչորս միլիոն դոլար. ֆինանսավորումը նախատեսված է միջոցառումներ իրականացնելու համար, որոնք ուղղված են Իրանի՝ միջուկային զենք մշակելու կամ ձեռք բերելու կարողությունների ամբողջական և ստուգելի վերացմանը, ներառյալ՝ դրա հետ կապված նյութերի, տեխնոլոգիաների, սարքավորումների և ենթակառուցվածքների վերացումը», - ասված է Սպիտակ տան վարչաբյուջետային վարչության ղեկավար Ռասել Վոութի կողմից Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնին ուղղված հարցման մեջ։