Լրահոս
Միջազգային
17:05
23.06.26
152

Իրանական ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից գյուղատնտեսական ապրանքների և դեղորայքի գնմանը․ Թրամփ

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն բացառապես ԱՄՆ-ից գյուղատնտեսական ապրանքների և դեղորայքի գնմանը։

«ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից ազատ արձակված միջոցները և/կամ պատժամիջոցների շրջանակներում ստացված միջոցները տեղադրվում են ԱՄՆ-ի կողմից վերահսկվող էսքրոու-հաշվի վրա (արժեթղթերի պայմանական ավանդադրում երրորդ անձի մոտ) և կօգտագործվեն բացառապես Միացյալ Նահանգներից սննդամթերք և դեղորայք գնելու համար, ներառյալ եգիպտացորեն, ցորեն և սոյա», - գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social-ում իր էջում։