Լրահոս
Իրավական
14:56
22.06.26
53

Դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ ապացույց է պահանջել. «Փաստինֆո»

Img default alt hy

Վարչական դատարանը՝ դատավոր Գրիգոր Առաքելյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Գրում է «Փաստինֆո»-ն:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ վիճարկելով ԿԸՀ հունիսի 17-ի որոշումը՝ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության մասին։

Վարչական դատարանը վարույթ է ընդունել հայցը և ԿԸՀ-ից որպես ապացույց պահանջել N 262-Ա որոշման կայացման համար հիմք հանդիսացած վարչական վարույթի նյութերը ողջ ծավալով, ինչպես նաև ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 17.06.2026 թվականի արտահերթ նիստի ձայնագրությունները։ Դատարանը որպես երրորդ անձ է ներգրավել ՀՀ գլխավոր դատախազությանը։

Դատական նիստը նշանակվել է հունիսի 24-ին՝ ժամը 10:00-ին։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական հետապնդում է հարուցվել՝ 22 տարի առաջ կառավարության որոշումը վավերացնելու վերաբերյալ գործով։ Մասնավորապես, խոսքը 2004թ․ կատարված մի գործարքի մասին է, որը վավերացրել է ՀՀ կառավարությունը, որոշումը որևէ կերպ չի վիճարկվել, տարիներ անց, երբ Ռոբերտ Քոչարյանն արդեն որևէ պաշտոն չէր զբաղեցնում, նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, տվյալ ընկերությունում բաժնեմաս է գնել՝ բավականին մեծ գումար վճարելով։ Այժմ դա փորձում են ինչ-որ կերպ կապել 2004թ․ գործարքի հետ։ Խոսքը «Մաստեր կլաս» թենիսի տարածքի մասին է` «Օրանժ ֆիտնես» ակումբի հարևանությամբ։ Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում ընդգծել էր, որ այս գործընթացում որևէ կրիմինալ չկա, իրականում առուվաճառքի պայմանագիր չկա, վարձակալություն է, ներդրումային ծրագրի մասին է խոսքը, քրեական գործն արհեստական է՝ հնարված։