Լրահոս
Հասարակական
20:00
20.06.26
60

7 տարեկան Նարեին հուղարկավորել են Հովտաշենում. նրա քրոջը՝ 13-ամյա Նարինեին, դեռ որոնում են Փամբակում

Փամբակի ջրերում խեղդված 7-ամյա Նարեին այսօր հուղարկավորել են: Նարեի մոր գյուղում՝ Հովտաշենի գերեզմանատանն են հողին հանձնել փոքրիկին: 

Հարազատները որոշել են չսպասել երկրորդ աղջկա՝ 13-ամյա Նարինեի որոնումների ավարտին: Փրկարար ծառայության 167, ոստիկանության 90 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ անօդաչու թռչող սարքերով, նավակներով են իրականացնում որոնողական աշխատանքները: