Լրահոս
Հասարակական
11:17
19.06.26
275

Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող սարք

Img default alt hy

Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմամբ պայմանավորված՝ Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղու 2/1 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց։

Տվյալ ճանապարհահատվածում երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է։ Լուսանկարահանող սարքը գործարկվելու է հունիսի 22-ից։ ՆԳ նախարարությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: