Լրահոս
Մամուլի տեսություն
09:25
18.06.26
47

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

ՔՊ-ն օրենք է փոխում, որ կարողանա Ալիևի պահանջը կատարել՝ փոխել Սահմանադրությունը:

«Փաստ»

Մարդիկ «փողոց ելել» են՝ առնվազն 730 հազար մարդ գնացել և քվեարկությամբ մերժել է ՔՊ-ին: Այսինքն, կարծիքն արդեն ասել է, որի հետ պետք է հաշվի նստել:

«Հրապարակ»

Իշխանական միջանցքներում պարծենում են, թե հայկական ելակը տանում են Վրաստան եւ այնտեղից թուրքականի անվան տակ արտահանում Ռուսաստան։ Այդ ուղին աշխատում է Տիգրան Ավինյանի ընտանիքի հետ կապվող ջերմոցների ելակի արտահանման համար։

«Հրապարակ»

Ռուսական գազի թանկացման պարագայում Փաշինյանի ընկերն ու դաշնակիցը դարձած Իլհամ Ալիեւը խոստացել է այլընտրանքային գազ մատակարարել Հայաստանին, մենակ չթողնել կրտսեր ընկերոջը։

«Հրապարակ»

Հրազդանի ամերիկյան Firebird AI ընկերությունը,  որը զբաղվում է արհեստական բանականության համակարգերի տվյալների մշակմամբ, հատուկ դիտարկման ներքո է ուժային կառույցների կողմից։ Նման վերահսկողություն սովորաբար հատուկ ծառայությունների կողմից իրականացվում է, եթե պաշտպանական օբյեկտի մասին է խոսքը։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության  պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հետ: