Լրահոս
Իրավական
17:38
16.06.26
28

Տիրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել․ «Փաստինֆո»

Img default alt hy

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Անի Դանիելյանի նախագահությամբ, մեկնարկել են գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով նախնական դատալսումները։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատարանը ճշտեց Տիրան Խաչատրյանի ինքնությունը։ Վերջինս հայտնեց, որ ծնվել է Պռոշյանում, ՀՀ քաղաքացի է, երբևէ այլ երկրի քաղաքացիություն չի ունեցել։ Թե ինքը, թե կինն ունեն առողջական խնդիրներ, որոնց մասին Խաչատրյանը չցանկացավ մանրամասնել։

Խաչատրյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը միջնորդություն ներկայացրեց՝ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադադեցնելու վերաբերյալ։
Ըստ պաշտպանի՝ խախտվել են քրեական հետապնդման ժամկետները։

Մասնավորապես, ինչպես հայտնի է, Խաչատրյանին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանության հատկանիշներով՝ 2023 թվականի սեպտեմբերին՝ Արցախի էթնիկ զտման օրերին, Երեւանում տեղի ունեցած միջոդեպի գործով։ Նշենք, որ այդ օրերին Երևանում բողոքի ակցիաներ էին տեղի ունենում, որի ժամանակ վարորդներից մեկը մեքենան վարել է դեպի ցուցարարները, ինչի ժամանակ էլ Տիրան Խաչատրյանը ձեռքով հարվածել է։

Նշված գործով Խաչատրյանը 2023թ նոյեմբերին կասկածանքի շուրջ հրավիրվել էր հարցաքննության, հրաժարվել ցուցմունք տալուց, ինչից և սկսվել է փաստացի քրեական հետապնդումը, քննիչի կողմից մինչև 2025թ ապրիլը որևէ գործողություն չի իրականացրել, դրանից հետո քննիչը գրություն է ուղարկել Ռազմական ոստիկանություն՝ պարզելու, թե արդյոք կադրերում տեսնում են Տիրան Խաչատրյանին, ՊՆ երկու ծառայող նույն օրը՝ դեկտեմբերին, հարցաքննվել և ասել են, թե Խաչատրյանն է։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։