Լրահոս
Սպորտ
18:15
15.06.26
65

Հայ պատանի շախմատիստները մեկնել են Իտալիա՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

Img default alt hy

Հունիսի 15-ից 26-ը Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում անցկացվում է 2026 թվականի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:

Առաջնությունը անցկացվում է 6 տարիքային խմբերով՝ մինչև 18, 16, 14 տարեկան պատանիներ և մինչև 18, 16, 14 տարեկան աղջիկներ:

Ինչպես հաղորդում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, Հայաստանից առաջնությանը մասնակցում են հետևյալ շախմատիստները.

Վահե Սուքիասյան՝ մինչև 18 տարեկան պատանիներ
Բենիկ Ագասարով՝ մինչև 18 տարեկան պատանիներ
Վաչե Հովակիմյան՝ մինչև 18 տարեկան պատանիներ
Ռուդոլֆ Փաշիկյան՝ մինչև 18 տարեկան պատանիներ
Տիգրան Սողոմոնյան՝ մինչև 16 տարեկան պատանիներ
Տիգրան Համբարձումյան՝ մինչև 14 տարեկան պատանիներ
Արտեմ Մամիկոնյան՝ մինչև 14 տարեկան պատանիներ
Արման Ասլանյան՝ մինչև 14 տարեկան պատանիներ
Անահիտ Մկրտչյան՝ մինչև 18 տարեկան աղջիկներ
Նվարդ Հայրապետյան՝ մինչև 18 տարեկան աղջիկներ
Սոնա Կրկյաշարյան՝ մինչև 16 տարեկան աղջիկներ
Անգելինա Միրաքյան՝ մինչև 14 տարեկան աղջիկներ
Գաբրիելա Հարությունյան՝ մինչև 14 տարեկան աղջիկներ

Պատվիրակության ղեկավար՝ Վահագն Խաչատրյան
Մարզիչ՝ Վահե Դանիելյան։