Լրահոս
Հասարակական
21:43
13.06.26
66

Նուբարաշենցիները համաձայն չեն, որ իրենց ձայները չեղարկվեն. պահանջում են վերաքվեարկություն

Ի՞նչ են ուզում պարզ քաղաքացիները՝ անկախ քաղաքական հայացքներից: «Հայլուրը» Երևանի Նուբարաշեն համայնքում է եղել: Այդտեղ է 10 /51 ընտրատեղամասը, որի արդյունքները նույնպես անվավեր է ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: 

Հարցված երեք տասնյակ քաղաքացիների հիմնական մասը՝  մոտ 90 տոկոսը, չի հավատում հրապարակված թվերին, չի համարում, որ ընտրություններն արդար են եղել  և նոր քվեարկություն  է պահանջում՝ չնայած ԿԸՀ-ն մինչև այս պահն էլ այդ ընտրատեղամասում վերաքվերակություն չի նշանակել: