Լրահոս
Քաղաքական
21:18
15.06.26
65

Կես միլիոն քաղաքացի կաշառակե՞ր է. ընտրակաշառքի գործերով դատարանը դեռ ոչ մեկին մեղավոր չի ճանաչել

Ընդդիմության իբր ընտրակաշառքներով ձայներ հավաքելու մասին ՔՊ-ականների հայտարարությունը, որ կրկնել է նաև ֆինանսների նախարարը, ամենաշրջանառվող թեզն է Փաշինյանի թիմում: Նրանք, հերքելով իրենց մանդատագողության մասին ընդդիմադիրների մեղադրանքները, պնդում են, թե ընտրակաշառքով է ընդդիմությունը ավելի քան 500 000 ձայն հավաքել: Սա այն դեպքում, որ ըստ ընդդիմության, դատարանի վճռով մեկ մարդ էլ չի դատապարտվել ազատազրկման, այնինչ Հակակոռուպցիոն կոմիտեի մեզ հայտնած տեղեկություններով՝ 125 վարույթ կա նախաձեռնված ընտրակաշառքի և բարեգործության արգելքի խախտման վերաբերյալ հոդվածներով, 248 մարդ է մեղադրվում այս գործերով: