Լրահոս
Քաղաքական
22:47
15.06.26
57

Իշխանությունը լեգիտիմ չէ. 6 ուժերի հայտարարությունը և ընդդիմության հետագա քայլերը

Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել՝ վստահեցնելով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրած վերջնարդյունքները չեն կարող հիմք լինել լեգիտիմ ու ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար: Նրանք հայտարարել էր, որ երկրում իրավիճակի էսկալացիայի ողջ պատասխանատվությունը մնալու է Նիկոլ Փաշինյանի ու նրա վարչախմբի ուսերին: Այդ հայտարարության տակ ստորագրած ուժերից մեկի՝ Հայ ազգային կոնգրեսի ընտրացուցակի առաջին համար Լևոն Զուրաբյանը նկատել է, որ այս պահին տեխնիկապես Սահմանադրական դատարան դիմելու ճանապարհն է իրենց մնացել, թեև դա էլ հուսադրող չէ: