Լրահոս
Քաղաքական
23:26
15.06.26
58

Բաքվի «շնորհավորանքը». Հաջիևին Դիլիջան ուղարկելուց հետո Ալիևն էլի խոսում է «Զանգեզուրի միջանցքից»

Հետընտրական աջակցության քայլ են որակում քաղաքագետները Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այցը Հայաստան: Հենց այն օրը, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփում էր հունիսի 7-ի ընտրության արդյունքները, Հաջիջը Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ Դիլիջանում քննարկում էր երկու հասարակությունների միջև վստահության ամրապնդումը: Քաղաքագետները ընդգծում են, որ ընտրություններից հետո առաջին արտասահմանյան պատվիրակությունը, որ եկել է Հայաստան, ադրբեջանական է: