Լրահոս
Քաղաքական
20:17
15.06.26
53

Հատուկ պահպանվող տարածքից տեսանյութն ինչպե՞ս է հայտնվում փաշինյանական ալիքում. պարզ հարցեր՝ ԱԱԾ-ին

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը չի պարզաբանում, թե ինչպես է իշխանական քարոզչամեքենայի ձեռքն ընկել «Զվարթնոց» օդակայանի հսկիչ-անցագրային կետի տեսախցիկի նկարահանած տեսանյութը, որը երկրորդ նախագահի շուրջ մանիպուլյացիոն տեղեկատվության ալիք է բարձրացրել: Ինչպես գիտեք, կիրակի համացանցում էր հայտնվել Ռոբերտ Քոչարյանի անձնագրային ստուգման պահը ֆիքսած տեսանյութը, որը օգտագործելով՝ ՔՊ-ամերձ շրջանակները կեղծ պնդումներ էին անում, թե իբր երկրորդ նախագահը փորձել է փախչել երկրից: Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը կոշտ է արձագանքել ֆեյք նյուզի հեղինակներին: