Լրահոս
Իրավական
18:40
16.06.26
285

Դատախազությունը միջնորդել է ԿԸՀ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու համար

Img default alt hy

ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև պատգամավորի թեկնածուներ Ասատուր Քոչարյանի և Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու նպատակով։

Ռուսլան Բարսեղյանը «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 62-րդ հորիզոնականում է, իսկ Ասատուր Քոչարյանը՝ 154-րդ հորիզոնականում։

Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից հայտնել էին, որ նա եռօրյա այցով մեկնում է ՀՀ-ից՝ նշելով, որ այցը կրում է անձնական բնույթ, սակայն իրավապահները «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չէին տվել լքել ՀՀ տարածքը։