Լրահոս
Միջազգային
17:46
16.06.26
121

Իրանը կարող է ներդրումներ ստանալ Պարսից ծոցի երկրներից․ Վենս

Img default alt hy

Թեհրանը կարող է օգուտներ ստանալ Վաշինգտոնի հետ համաձայնագրից միայն իր պարտավորությունները կատարելու դեպքում, ընդ որում՝ խոսքը ԱՄՆ-ի կողմից ուղղակի ֆինանսավորման մասին չէ։ Այս մասին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Եթե Իրանը կատարի իր պարտավորությունների իր մասը, նրա համար առավելություններ կնախատեսվեն։ Խոսքը Միացյալ Նահանգներից ստացվող գումարների մասին չէ, սակայն, հնարավոր է, Կատարը, ԱՄԷ-ն կամ Սաուդյան Արաբիան ցանկանան ներդրումներ կատարել Իրանում, օրինակ՝ էլեկտրակայանի կառուցման գործում»,- ասել է Վենսը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ վարչակազմը չի խոչընդոտի նման ներդրումներին, եթե Թեհրանը պահպանի համաձայնագրի պայմանները։ Հակառակ դեպքում, ընդգծել է փոխնախագահը, Իրանը «այդ պայմանավորվածությունից ոչ մի օգուտ չի ստանա»։