Լրահոս
Միջազգային
17:25
16.06.26
96

ԱՄՆ-ը կանխել է Սպիտակ տան վրա հարձակվելու համակարգված ահաբեկչական դավադրություն․ Վենս

Img default alt hy

ԱՄՆ հատուկ ծառայությունները բացահայտել են «համակարգված ահաբեկչական դավադրություն», որը նախատեսում էր հարձակում Սպիտակ տան վրա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Սա ահաբեկչական դավադրություն է։ Սա պարզապես ինչ-որ խելահեղություն իրականացնող մի քանի տղաներ չեն։ Սա համակարգված ահաբեկչական դավադրություն է»,- ասել է նա՝ Fox News հեռուստաընկերության ուղիղ եթերում մեկնաբանելով հունիսի 15-ի գիշերը Սպիտակ տանը կայացած UFC-ի (Աբսոլյուտ մարտերի առաջնություն) մրցաշարի վրա հարձակման փորձը կանխելու մասին տեղեկությունները։