Լրահոս
Հասարակական
19:56
17.06.26
81

Թաթիկին կպա, հետո շունչս պահած՝ իջա, հանեցի. ինչպե՞ս են գետից հանել 7-ամյա աղջկա մարմինը

Ծանր որոնումների երրորդ օրը ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի մարմինն են գտել: Փամբակ գետից իբրև կամրջակ ծառայող մահաբեր խողովակից 500 մետրի վրա է Սևանից ժամանած ջրասուզակը հայտնաբերել Նարե Մարտիրոսյանի մարմինը՝ ծառերի արմատների մեջ: Նրա 13-ամյա քրոջը գտնել դեռ չի հաջողվել, բայց փրկարարները հիմա սանրում են այն հատվածը, որտեղ գտել են փոքր քրոջը: