Լրահոս
Հասարակական
22:51
17.06.26
61

Եվրոպայի հրատապ օգնությունը Հայաստանում սոցիալական բունտը կանխելու համա՞ր է. հայկական «ծանր» բերքը

Մինչ Ռուսաստանը վստահեցնում է, թե Հայաստանից սննդամթերքի ներմուծման սահմանափակումները քաղաքական պատճառներ չունեն, արտադրանքի որակն է խնդիրը, եվրոպական մամուլը լցվում է պնդումներով, թե ծանր պահին մենակ չի մնա Հայաստանը: Եվրոպական հանձնաժողովը հրատապ կարգով աջակցության փաթեթ է պատրաստում Հայաստանի հետ առևտուրն աշխուժացնելու համար. այսպիսի տեղեկություն է հայտնել «Financial Times»-ը` չհերքելով Հայաստանից արտահանվող մի շարք ապրանքներ, մասնավորապես՝ կոնյակը, խնդիրներ են ստեղծում: Խնդրահարույց է նաև փչացող ապրանքների տեղափոխումը Հայաստանից Եվրոպա: Եվրամիության աջակցության խոստումները, Հայաստանի գործատուների միության նախագահի կարծիքով, այս պահին միայն քաղաքական խնդիր են լուծում: