Լրահոս
Միջազգային
21:30
18.06.26
62

ԵՄ-ն Ուկրաինայում հակամարտության մասնակից է և չի կարող միջնորդ լինել․ Կայա Կալլաս

Img default alt hy

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը փաստացի ընդունել է, որ Եվրամիությունը հանդիսանում է Ուկրաինայում հակամարտության մասնակից, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«ԵՄ-ն չի կարող միջնորդ լինել Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցում, քանի որ այս հակամարտությունում ԵՄ-ն լիովին Ուկրաինայի կողմն է, բացի այդ, այն ունի սեփական անվտանգային շահեր», - հայտարարել է նա ԵՄ գագաթնաժողով ժամանելիս՝ հրաժարվելով մեկնաբանել Ռուսաստանի հետ հավանական ապագա բանակցություններում ԵՄ հնարավոր ներկայացուցչի վերաբերյալ հարցերը։ Կալլասն ընդգծել է, որ առայժմ ԵՄ-ն զբաղված է «իր հիմնական շահերով փաստաթղթի» քննարկմամբ, այսինքն՝ այն պահանջներով, որոնք կփորձի ներկայացնել Ռուսաստանին բանակցությունների դեպքում։

Նա նաև հաստատել է, որ ԵՄ-ն ոչ միայն զենք է մատակարարում և վճարում կիևյան ռեժիմին, ինչպես նաև համալրում այդ երկրի բյուջեն, այլև փորձում է Կիևի հետ համաժամանակեցնել Ռուսաստանի դեմ հակադրվելու ջանքերը՝ նշելով, որ Բրյուսելի տնտեսական սահմանափակումները պետք է «լրացնեն Ռուսաստանի տարածքին ուկրաինական խորքային հարվածները»։