Լրահոս
Քաղաքական
15:15
18.06.26
167

ՔՊ-ն ու Փաշինյանը չունեն ժողովրդի մանդատը. Տիգրան Քոչարյան

Img default alt hy

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրում է «Եկեք մի բան ֆիքսենք. Փաշինյանին իր ձայնը չի վստահել ընտրողների պարզ մեծամասնությունը:

Նույնիսկ ԿԸՀ նկարած թվերով՝ ընտրողների 50,02%-ը գերադասեց ձայն չտալ ՔՊ-ին:

Ոչ թե 400-500 000 մարդ է դեմ եղել Փաշինյանին, այլ ընտրողների մեծամասնությունը:Նույնիսկ Արամ Սարգսյանին ու Բաբաջանյանին ձայն տված ընտրողները չուզեցին ընտրել ՔՊ-ին:Փաշինյանը, Սահմանադրության ֆոկուսների օգնությամբ, իր դե-ֆակտո պարտությունը փորձում է դարձնել դե-յուրե հաղթանակ:

Եվ այս պատկերի մասին տեղյակ են բոլորը՝ և՛ իրեն սատարող թուրք-եվրոպական դաշինքը, և՛ իրեն չաջակցող ռուսն ու չինացին:Բոլորը շատ լավ հասկացել են, որ հայ ազգը Փաշինյանին մանդատ չի տվել որևէ գործողության՝ տալով իրեն ընտրողների ձայների 50 տոկոսից պակաս ձայն:

Նույնիսկ ԿԸՀ նկարած թվերով՝ ընտրողների 50,02%-ը գերադասեց ձայն չտալ ՔՊ-ին:

Իսկ եթե արանքից հանենք պետական բյուջեի հաշվին կաշառքները թոշակառուներին ու առողջապահության ապահովագրության հիմնադրամի արագացված ու չհաշվարկված մսխումը, ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառումը, բանակի օգտագործումը, վախի մթնոլորտի սերմանումը, վարկերի ներումը, Թրամփ-Մաքրոն խառնվելը, ապա, ամենայն հավանականությամբ, հավասար պայմաններում ինքը նույնիսկ ընտրական շեմը չէր հաղթահարի:

Եվս մեկ անգամ շեշտեմ՝ ՔՊ-ն ու Փաշինյանը չունեն ժողովրդի մանդատ ինչ-որ բան անելու համար, քանի որ նույնիսկ ԿԸՀ նկարած թվերով՝ ընտրողների 50,02%-ը գերադասեց ձայն չտալ ՔՊ-ին:

Սիրելի՛ ընդդիմադիր գործիչներ, լրագրողներ ու փորձագետներ, մի՛ իջացրեք ժողովրդի՝ ՔՊ-ին հայտնած անվստահության շեմը 400-500 000 ձայնի, որովհետև նույնիսկ ԿԸՀ նկարած թվերով՝ ընտրողների 50,02%-ը գերադասեց ձայն չտալ Նիկոլ Փաշինյանին: