Լրահոս
Տարածաշրջան
14:00
18.06.26
159

Ֆիդանը Կազանում հանդիպել է Պուտինի հետ

Img default alt hy

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստան կատարած այցի շրջանակներում Կազանում հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Բանակցությունները կայացել են Թաթարստանի մայրաքաղաքի Կրեմլյան պալատում։

Զրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները շարունակում են կայուն զարգանալ և արդեն դուրս են եկել բացառապես պաշտոնական շփումների շրջանակից՝ ձեռք բերելով ավելի ջերմ բնույթ։ Նա առանձնահատուկ ընդգծել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դերը երկկողմ կապերի ամրապնդման գործում։

Հաքան Ֆիդանը Պուտինին է փոխանցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ողջույնները և նշել, որ տարածաշրջանային ու գլոբալ օրակարգը մնում է ծայրահեղ հագեցած, իսկ Անկարայի և Մոսկվայի միջև պահպանվում է հարցերի լայն շրջանակ, որոնք մշտական խորհրդատվություններ են պահանջում։